«Այժմ շատ կարևոր է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները գործեն միասին»․ Բերբոք

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ Ուկրաինայի հարցով բանակցություններում չգնալ զիջումների, որոնք համաձայնեցված չեն ԵՄ-ի հետ։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն։
«Այժմ շատ կարևոր է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները գործեն միասին և համաձայնեցված»,- ասել է Բերբոքը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։
Նախարարը չի քննադատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների սպասվող զրույցը՝ այն անվանելով «գործընթացի մաս»։ Նա նշել է, որ բոլոր բանակցությունների հիմքում պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը նախատեսված է մարտի 18-ին, սակայն մանրամասներ չի հաղորդել։
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց կունենա մարտի 18-ին։ Նա հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տարածքների ու էլեկտրակայանների նկատմամբ վերահսկողության հարցը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55