«Ի՞նչ է կատարվում Քարվաճառում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է կատարվում Քարվաճառում.
Արցախի Քարվաճառում տեղակայված ադրբեջանական զորքից որոշ զինվորներ տեղեկություններ են փոխանցել Ռուսաստանում ապրող իրենց ազգականներին։
Մասնավորապես, մեծ դժգոհություն կա, որ Քարվաճառում հիմա բառի բուն իմաստով ամենաթողություն է, բարդակ։ Հաճախ տեղի են ունենում ադրբեջանցի զինվորների սպանություններ և սպաների կողմից զինվորներին ինքնասպանության հասցնել։ Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է, բայց դրա հետ միաժամանակ Քարվաճառում տեղակայվել է հատուկ նշանակության «Կոմանդո» ջոկատը, որը հարձակման դեպքում պիտի լինի առաջնագծում։
Մարտի 16-ին Քարվաճառի ադրբեջանցի զինվորներին և սպաներին տեղեկացրել են, որ չեղարկվում են բոլոր արձակուրդները՝ մինչև մայիսի 30-ը ներառյալ։
Ռուսաստանում ժամանակավոր ապրող Ադրբեջանի քաղաքացի պահեստազորայինները նամակներ են ստացել շտապ երկիր վերադառնալու համար։
Թշնամու գործողությունները մեծապես կախված են նրանից, թե ինչպես կլինի հայկական բանակի պատրաստության վիճակը։ Կարևոր է, որ մեր զինվորականները լինեն զգոն և մարտական բարձր պատրաստության վիճակում։ Այդ պարագայում թշնամու հարձակման վտանգը կնվազի»։

«Կարծում էի՝ պատգամավորների սեղաններն ուրիշ նշանակություն ունեն»․ Վահան Բաբայան
1216:30
«Արման Եղոյանը նոր հանձնարարություն ունի՝ քանդել Եկեղեցին»․ Վահե Սարգսյան
2816:18
«Մինչ Բաքուն պատմություն է հորինում, Երևանում իշխանությունը զբաղված է հերթական բեմադրությամբ»․ Սոնա Աղեկյան
3116:00
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագիծը
7715:48
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց օրակարգում չկա»․ Ռուբիո
11615:36
«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես էլ, Պապիկյանն էլ հրաժարական կտանք»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5215:30
«Սա հրմշտոց էր, մեր դասական, սիրած ծեծկռտուքը չէր»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5415:18
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության հոդվածով քննվող գործով
5015:06