«Արման Եղոյանը նոր հանձնարարություն ունի՝ քանդել Եկեղեցին»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին.
Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։
Քաղաքացին նյարդայնացած նայեց ինձ ու հռետորական հարց տվեց․ «Մենք հիմա կարո՞ղ ենք հարևաններով հավաքվել, կազմել հանձնաժողով ու որոշել սույն Արման Եղոյանի գործունեության արդյունքում նրա գերդաստանում առաջացած ճգնաժամի և նրա կողմից Սահմանադրության դրույթների չկատարման խնդիրները։ Թող պատասխանի՝ կարո՞ղ ենք, թե՞ ոչ»։ (ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը գլխավորելու է նշված քննիչ հանձնաժողովը)։
Հարցը որքան դիպուկ էր ու պատկերավոր, նույնքան և պատասխանն իր մեջ պարունակող։ Իսկապես, ո՞վ է իրավունք տվել ոմն Արման Եղոյան կամ ցանկացած ՔՊ-ականի, լինի դա պատգամավոր, վարչապետ, նախարար, համայնքապետ կամ շարքային մեկը, ձևավորել հանձնաժողով ու քննել Սահմանադրությամբ պետությունից անջատ գործող Եկեղեցուն առնչվող հարցերը։
ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ մի անձ ու նրան շրջապատող մի ողորմելի խմբակ դավադրաբար քանդում է Հայոց ազգային հիմնասյուներից գլխավորը՝ ՀԱԵ-ն, ցավոք, կրկին թշնամու պահանջով։
Հիշենք՝ ինչից սկսվեց․ 2025թ․ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Եկեղեցին «մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին»։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագ հասկացավ, ես կասեի՝ որսաց Փաշազադեի ակնարկն ու Փաշազադեի հայտարարությունից անմիջապես հետո անցավ գործի՝ սկսելով Եկեղեցու դեմ ամենատարբեր ռանգի հարձակումները։
Եկեղեցին քանդելու գործընթացը սկսվել է և այսօրվա ինքնահռչակ «քննիչների» ի հայտ գալը դրա մի օղակն է։ Եթե այսպես շարունակվի՝ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն անձամբ կորոշի, թե ովքեր են լինելու կուսակցությունների, ՀԿ-ների կամ լրատվականների ղեկավարները, ինչ գույնի կոստյում պետք է հագնել հարսանիքի գնալիս, քանի՞ օր իրավունք ունի նորահարսը մնալու հերանց տուն առաջին դարձին, և այսպես շարունակ։ Դա կախված կլինի նաև Փաշազադեի, Ալիևի կամ Հաջիևի սահմանած առաջնահերթություններից։
Այսպե՛ս են հաստատվում դասական բռնապետությունները։
Ի դեպ, խորհրդանշական է, որ Եկեղեցին կազմաքանդելու գործին լծվել է այն նույն Արման Եղոյանը, ով օրեր առաջ հարձակվել էր մեկ այլ ազգային, համահայկական ու ցանցային կառույցի՝ ՀՅ Դաշնակցության վրա և հայտարարում էր, որ այն պետք է շտապ «արմատախիլ անել»։ Թե ինչո՞ւ է միայն սույն անձը ասպարեզ գալիս, միայն ի՞նքը լավ գիտի ՀՅԴ-ի ու ՀԱԵ-ի արժեքն ու դրանք հրատապ կազմաքանդելու անհրաժեշտությունը, թե՞ ՔՊ-ում ուրիշ մեկին չեն գտնում, որին կզոհաբերեն ու կնետեն ծանրագույն պատասխանատվություն ենթադրող այս հակասահմանադրական գործընթացի մեջ, դժվարանում ենք ասել»։

«Կարծում էի՝ պատգամավորների սեղաններն ուրիշ նշանակություն ունեն»․ Վահան Բաբայան
1216:30
«Արման Եղոյանը նոր հանձնարարություն ունի՝ քանդել Եկեղեցին»․ Վահե Սարգսյան
2816:18
«Մինչ Բաքուն պատմություն է հորինում, Երևանում իշխանությունը զբաղված է հերթական բեմադրությամբ»․ Սոնա Աղեկյան
3116:00
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագիծը
7715:48
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց օրակարգում չկա»․ Ռուբիո
11615:36
«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես էլ, Պապիկյանն էլ հրաժարական կտանք»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5215:30
«Սա հրմշտոց էր, մեր դասական, սիրած ծեծկռտուքը չէր»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5415:18
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության հոդվածով քննվող գործով
5015:06