Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել

Ադրբեջանում կայացած բանակցությունների ընթացքում Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում, հաղորդում է իսրայելական պետական «Կան» հեռուստաալիքը։
Ըստ լրատվականի՝ բանակցությունները պետք է շարունակվեն հրեական Փեսախի տոնի ավարտից հետո, որն այս տարի կլինի ապրիլի 12-19-ը։
«Կանի» փոխանցմամբ՝ Անկարան իսրայելական պատվիրակությանն Ադրբեջան տեղափոխող Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին թույլ չի տվել անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի պատճառով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից արևմուտք՝ Սև ծովի վրայով։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 9-ին հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ Սիրիայի հարցում հակամարտության մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ, նա անընդունելի է համարել հրեական պետության գործողությունները Դամասկոսի նկատմամբ, որտեղ Իսրայելի ռազմաօդային ուժերն անընդհատ հարվածներ են հասցնում տարբեր ռազմական թիրախների։
Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են Բաքվում՝ քննարկելու Սիրիայում իսրայելական և թուրքական զորքերի միջև ընդհարումները դադարեցնելու մեխանիզմները։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36