Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել ինձնից». Սամվել Շահրամանյան

«Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել ինձնից». Սամվել Շահրամանյան
319
Երեկ, 17:00

«Այս իշխանությունները ձեզ փորձում են անտեսել, արհամարհում են, չեն ընդունում, իշխանական պատգամավորներից մեկն էլ ասում էր՝ Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. ո՞նց եք դուք այս միջավայրում պատկերացնում շարքային արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը»,- ճեպազրույցի ժամանակ, մեջբերելով Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, հարց ուղղվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին: Նա պատասխանեց. «Այդ արտահայտություն անողը անձամբ ինձանից ներողությոն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը:

Սոցիալական հարցի հետ կապված էլ, այո, արցախցիները կանգնած են լուրջ սոցիալական հարցերի առջև: ՀՀ կառավարությունը լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղում, բայց բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել և շարունակել ՀՀ-ում»:

«Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել ինձնից». Սամվել Շահրամանյան