Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ով է կռվել, ով չի կռվել․ թվերն այսպիսինն են»․ Արշալույս Մղդեսյան

«Ով է կռվել, ով չի կռվել․ թվերն այսպիսինն են»․ Արշալույս Մղդեսյան
210
Այսօր, 13:48

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զոհերի թվով համեմատվել կամ «մրցել», մեղմ ասած, շատ տարօրինակ է: Բայց քանի որ թեման բացվել է՝ ով է կռվել ու ով չի կռվել, ապա թվերն այսպիսին են:
44-օրյա պատերազմի ընթացքում, համաձայն պաշտոնական տվյալների, հայկական կողմը ունեցել է 3825 զոհ, որոնցից 750-ը եղել են Արցախի քաղաքացիներ։ Հայաստանի բնակչությունը կազմում է մոտավորապես 3 միլիոն, իսկ Արցախի բնակչությունը՝ շուրջ 150 հազար։
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ պատերազմի ժամանակ զոհվել է Արցախի բնակչության մոտ 0.5%-ը, մինչդեռ Հայաստանից զոհվել է բնակչության մոտ 0.1%-ը։ Այսինքն, ըստ բնակչության թվի, Արցախը համամասնորեն շուրջ հնգապատիկ ավելի մեծ կորուստ է կրել, քան Հայաստանը։
Ուղղակի անընդունելի է նման քննարկում ծավալել, բոլորն էլ մերն են, մեր ցավն են, ի վերջո, վերքը տիրոջն է ցավ տալիս»: