«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ

Ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող «Սոլո» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ծառայության ընթացքում Խանջյան 13 հասցեի հետնամասում գտնվող այգում նկատել են մի խումբ անձանց, ովքեր դանակով հարվածել են մի քաղաքացու ոտքին և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։05-ի սահմաններում կրկին տեղեկություն է ստացվել, որ «ազդրի բաց վերք ախտորոշմամբ» շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Արամ Վ․-ն է, ինչպես նաև պարզել են, որ ժամը 05։00-ի սահմաններում «Սոլո» ակումբի ներսում Արամ Վ․-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Գևորգ Ա․-ն վիճաբանել են Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմենակ Հ․-ի հետ, որից հետո դուրս գալով ակումբից տևական ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, որի ժամանակ Արամ Վ․-ն ստացել է մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը ժամը 06։15-ի սահմաններում Խանջյան 13 հասցեի մոտից Գևորգ Ա․-ն և Արմենակ Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
226Երեկ, 23:38
Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
222Երեկ, 23:34
Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
300Երեկ, 20:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
480Երեկ, 15:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
717Երեկ, 13:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
397Երեկ, 10:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
30021.07.2026, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
30721.07.2026, 21:42