«ԱՄՆ-ն միջուկային ծրագրից դուրս հարցեր չի քննարկել»․ Արաղչի

Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բանակցությունների երրորդ փուլը կկայանա ապրիլի 26-ին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
«ԱՄՆ պատվիրակությունը բանակցությունների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շրջանակներից դուրս հարցեր քննարկելու փորձեր չի ձեռնարկել»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Պատվիրակությունները համաձայնեցրել են երկու երկրների տեխնիկական խմբերի հանդիպումների կազմակերպումը, դրանք կսկսվեն Օմանում ապրիլի 23-ին: Թեհրանը կշարունակի Վաշինգթոնի հետ բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ դրանք կառուցողական և արդյունավետ կլինեն»,- ավելի վաղ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նա նաև հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։
Հիշեցնենք՝ այսօր Հռոմում տեղի է ունեցել ԱՄՆ և Իրանի պատվիրակությունների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36