Զելենսկին առաջարկել է երկարաձգել զինադադարը

Ուկրաինան առաջարկում է երկարաձգել Պուտինի առաջարկած Զատկի զինադադարը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան կգործի հայելային կերպով՝ ճիշտ այնպես, ինչպես դա կլինի ռուսական կողմից․ լռություն՝ ի պատասխան լռության, հարվածներ՝ ի պատասխան հարվածների։ Եթե իսկապես լիակատար լռություն տիրի, Ուկրաինան առաջարկում է զինադադարը երկարաձգել՝ ապրիլի 20-ին Զատկի ավարտից հետո: Սա ցույց կտա Ռուսաստանի իրական մտադրությունները, քանի որ 30 ժամը բավարար է վերնագրեր ապահովելու համար, բայց ոչ բավարար վստահության ապահովման իրական միջոցների համար: Երեսուն օրը կարող է խաղաղության հնարավորություն տալ», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի առթիվ հրադադար էր հայտարարել՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն։ Պուտինի խոսքով՝ զինադադարն առաջարկվում է «մարդասիրական նկատառումներով» և ենթադրում է, որ Ուկրաինան կհետևի Ռուսաստանի օրինակին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36