Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակից դուրս հնարավոր կյանքի «ամենածանրակշիռ ապացույցները»

Քեմբրիջի համալսարանի գիտնականները Առյուծի համաստեղությունում գտնվող K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում հայտնաբերել են օրգանական երկու միացություն, որը կարող է դառնալ Երկրից դուրս կյանքի բավականին ծանրակշիռ ապացույց: Այս մասին, հղում կատարելով Astrophysical Journal գիտական ամսագրին, իր հարթակում հայտնում է Քեմբրիջի համալսարանը:
2023 թվականին Տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան NASA կազմակերպությունը «Ջեյմս Ուեբի» աստղադիտակի օգնությամբ К2-18b մոլորակի մթնոլորտում արդեն հայտնաբերել էր մեթան և ածխաթթու գազ:
Վերջին նոր արդյունքները ևս ստացվել են «Ջեյմս Ուեբի» աստղադիտակի միջոցով:
Երկիր մոլորակի վրա դիմեթիլ սուլֆիդ (DMS) և դիմեթիլ դիսուլֆիդ (DMDS) քիմիական միացությունները արտադրվում են միայն կենդանի օրգանիզմների՝ ծովային միկրոօրգանիզմների կողմից:
«Թեև K2-18b-ի մթնոլորտում առկա այս մոլեկուլները կարող են լինել ինչ-որ անհայտ քիմիական գործընթացի արդյունք, այնուհանդերձ, այս բացահայտումը դարձել է մեր Արեգակնային համակարգից դուրս կյանքի առկայության ամենածանրակշիռ ապացույցը»,- նշվում է հոդվածում:
Թեև այս հայտնագործությամբ Երկիր մոլորակից դուրս կյանքի առկայությունը դեռևս չի հաստատվում, սակայն սրանք երբևէ եղած ամենալուրջ ապացույցներն են, որ ստացել է մարդը, որոնց ստույգ լինելու հավանականությունը ներկայումս հասնում է 99.7%-ի:
K2-18b-ն, որը գտնվում է Երկրից 124 լուսատարի հեռավորության վրա, համարվում է «Հիսեան» տիպի մոլորակ՝ օվկիանոսներով ծածկված և ջրածնով հարուստ մթնոլորտով։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
302Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
323Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
46006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
150302.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
155101.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
126721.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
500620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
317220.10.2026, 19:54