«Ուկրաինան Զատկի հրադադարը խախտել է ամերիկյան զենքով»․ Զախարովա

Ուկրաինական կողմը խախտել է Զատկի զինադադարը՝ հարվածներ հասցնելու համար կիրառելով ամերիկյան HIMARS հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Զատկից հետո ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի։
«Կիևի ռեժիմի կողմից հրադադարն այդպես էլ չի պահպանվել նաև Զատկի օրերին: Ավելին, հրադադարը խախտելու համար Բանկովայի ուղղությամբ օգտագործվել է ամերիկյան HIMARS զենք»,- գրել է նա՝ Telegram ալիքում:
Զախարովան նշել է, որ «սա պատահականություն չէ, այլ օրինաչափություն»։
«Ի վերջո, էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հրադադարի ժամանակ Զելենսկին, ով իր համաձայնությունն էր տվել հրադադարին, թիրախավորել էր քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքները»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքերն ավելի քան երկու հազար անգամ խախտել են Պուտինի հայտարարած «Զատկի զինադադարը»։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի առթիվ զինադադար էր հայտարարել, որի ընթացքում ռուսական կողմը խոստացել էր «դադարեցնել ռազմական գործողությունները՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն»՝ ակնկալելով, որ ուկրաինական կողմը նույնկերպ կվարվի։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36