«Միջնորդներն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին նոր առաջարկ են ներկայացրել»․ #BBC

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում Քաթարի և Եգիպտոսի միջնորդները Գազայի հատվածում պատերազմի ավարտի նոր պայմաններ են առաջարկել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային։
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը ներառում է զինադադար՝ 5-7 տարի ժամկետով, իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց, պատերազմի պաշտոնական ավարտ և իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից։
Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ը նույնպես պատրաստակամություն է հայտնել Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել պաղեստինյան ցանկացած կազմակերպության, որը համաձայնեցված կլինի «ազգային և տարածաշրջանային մակարդակներով», օրինակ՝ Պաղեստինի ինքնավարությանը, որը ներկայումս պատասխանատու է Արևմտյան ափի կառավարման համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ բացառել էր Պաղեստինի ինքնավարության ցանկացած մասնակցությունը Գազայի հատվածի կառավարմանը:
Գործակալությունը լուրջ է որակել միջնորդական ներկայիս ջանքերը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ը ցուցաբերել է «աննախադեպ ճկունություն»։
Գազայի հակամարտության կարգավորման նոր պայմանները ներկայացվել են, երբ ՀԱՄԱՍ-ը մերժել էր 45-օրյա հրադադարի դիմաց 10 պատանդների ազատ արձակելու Իսրայելի վերջին առաջարկը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36