«Մեր ինքնիշխանության և ապագայի միակ ճանապարհն արդիականացումն է՝ բոլոր ոլորտներում»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի, Ադրբեջանի և ընդհանրապես ցանկացած արտաքին սպառնալիքի դեմն առնելու միակ գործնական և պատմականորեն արդարացված ճանապարհը խոստումները, հայտարարությունները կամ պատրանքները չեն եղել։ Եվ ոչ էլ դրանք երբևէ դառնալու են։ Պետությունների պատմությունն արդեն հազարամյակներ շարունակ ապացուցել է, որ անվտանգությունը չի ստացվում այն պահանջելով կամ սպասելով, այլ ստեղծվում է ուժեղ տնտեսությամբ, գիտությամբ ու տեխնոլոգիայով ամրացված ռազմավարությամբ։
Հայաստանի համար այլընտրանք չկա։ Մեր կենսունակության, ինքնիշխանության և ապագայի միակ ճանապարհը վերտիկալ արդիականացումն է՝ արմատական ու համապարփակ բոլոր ոլորտներում։ Պետք չէ փնտրել հրաշքներ կամ հենվել արտաքին հովանավորների խոստումների վրա։ Պետք է կառուցել այնպիսի Հայաստան, որն ինքն է հենարան, և ոչ թե հենարան փնտրող։
Այսօր աշխարհը չի կառավարվում այն պետություններով, որոնք բարձրաձայնում են իրենց ցավերն ու դժգոհությունները։ Աշխարհը կառավարվում է նրանց կողմից, ովքեր կարողանում են ստեղծել գիտական, տեխնոլոգիական, տնտեսական հզորություն՝ վերածելով դա քաղաքական և ռազմավարական ազդեցության։ Եթե Հայաստանը ուզում է իրական անվտանգության ու ինքնիշխանության տեր լինել, ապա պարտավոր է դուրս գալ միջնադարյան մտածողությունից և ներգրավվել ժամանակակից աշխարհի մրցակցային դաշտում այն լեզվով, որը հասկանում են բոլորը՝ զարգացում, տեխնոլոգիա, տնտեսություն, ինովացիա։
Պետք է արձակել կապի և հեռազգա դիտարկման արբանյակներ, ոչ թե որպես ցնորք, այլ որպես պետական անվտանգության համակարգի բաղադրիչ։ Պետք է լուծել էներգետիկ ինքնաբավության հարցը՝ վերականգնվող էներգետիկայի և ռազմավարական պաշարների արդյունավետ կառավարման միջոցով։ Հայաստանը չի կարող կախված լինել արտաքին էներգետիկ հանգույցներից և միաժամանակ խոսել ինքնիշխանության մասին։ Ճանապարհները, հաղորդակցության միջոցները, բեռնափոխադրումների նոր լուծումները պետք է վերածվեն ոչ թե ներպետական խնդիր լուծելու գործիքի, այլ տարածաշրջանային կապի հանգույց ձևավորելու ռազմավարության։ Սա այն քաղաքականությունն է, որը փոխում է պետության դիրքն ու դերը տարածաշրջանում։
Պետք է ունենալ գիտության, արտադրության, տնտեսության և քաղաքականության ֆունկցիոնալ շղթա, որտեղ յուրաքանչյուր օղակ աշխատում է ոչ թե ինքնաբավ, այլ իրար լրացնելով։ Սա է ժամանակակից պետության կենսունակության բանաձևը։ Պետությունները չեն դիմանում պարզապես ցանկության կամ գաղափարախոսության հաշվին։ Դիմանում են նրանք, ովքեր կարողանում են գիտելիքը, տեխնոլոգիան ու ռեսուրսը վերածել գործնական ուժի։ Հրաշքներ չկան։ Կա աշխատող մոդել, որը վաղուց հաստատվել է առաջադեմ պետությունների օրինակով։
Պատերազմ լինի, թե խաղաղություն՝ Հայաստանի ճանապարհը մեկն է։ Թևերը ծալած սպասելու իրավունք չունենք։ Պետք է թևերը քշտած կառուցել, ստեղծել, արարել, նորից կառուցել, կառուցել ու կառուցել։ Մնացածը պատմության դատապարտած խաբկանքներ են»։

«Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»․ Լավրով
1916:24
«Որոշումներն այստեղ չեն կայացվում, այս դատական շենքն ուզուրպացված է իշխանությունների կողմից»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
2016:18
«Կառավարությունում հյուրընկալեցի Անտոնիու Գուտերեշին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1616:12
Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան
4616:06
«Նիկոլն ատում է հային, զզվում՝ հայկական ինքնությունից»․ Արմեն Հովասափյան
3716:00
«COP17-ին Թուրքիայից մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3815:54
«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն գիտեն Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձերի հետևանքների մասին»․ ՌԴ ԱԳՆ
7415:36
«Այս շղթաները վաղ թե ուշ հագցնելու են ամեն մի ՔՊ-ականի, ով մասնակցել է այս անօրինական գործողությանը»․ քաղաքացի
4815:30