«ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ շաբաթվա վերջին»․ #Axios

ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը, X-ում հաղորդել է Axious-ի թղթակիցը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։
«Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ն շաբաթա վերջին Իրանի հետ կանցկացնի միջուկային բանակցությունների չորրորդ փուլը»,- ասվում է գրառման մեջ։ Ուիթքոֆը հավելել է, որ «եթե բանակցությունները չկայանան, դա կլինի միայն ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի պատճառով»։
Ըստ աղբյուրի՝ Ուիթքոֆը դրական է տրամադրված միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ «հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»։
ԱՄՆ-ն և Իրանն արդեն անուղղակի բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ Օմանի միջնորդությամբ։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին՝ Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին դարձյալ Մուսկատում։
Լրատվամիջոցները գրում են, որ կողմերն ապրիլի 26-ին քննարկել են որոշ հարցեր, սակայն որևէ համաձայնության չեն հասել։ Ըստ The Wall Street Journal-ի՝ խոչընդոտը Թեհրանի համար ուրանի հարստացումը շարունակելու հնարավորությունն էր։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36