ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող «ՄԱՊ» ընկերությունում որոշ ժամանակ առաջ ազատումներ են եղել։ «Ազատված աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ընկերությունում կրճատումներ է արել ղեկավարությունը՝ թողնելով միայն երիտասարդների և միջին տարիքի մարդկանց, կրճատվել են 50-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցները։ Մեր զրուցակիցը պատճառների մասին ոչինչ չգիտեր, ասաց՝ ասել են, որ կրճատումներ են, և ուղարկել տուն։
Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսան Պետրոսյանի հետ, նա մեր զանգերին չպատասխանեց, որդին՝ Մակար Պետրոսյանը, հաստատեց տեղեկությունը․ «Կրճատումները ես եմ կատարել, բոլոր բաժիններից ենք կրճատել, այնպես չէ, որ 50+, շատ ավելի բարձր տարիքային աշխատողներ ունենք։ Տարբեր բաժիններից առաջարկել ենք կրճատումներ անել․ խնդիրներ են եղել Լարսի հետ կապված, ընկերությունը ֆինանսական ծանր դրության մեջ էր հայտնվել, որպեսզի նորից իրեն առողջացնենք, ծախսերի կրճատում եմ ես անում։ Բայց աշնանը մենք կվերականգնենք, էլի․ հարցն այս միջանկյալ շրջանում ծախսերի շրջանում տնտեսում անելն էր, առավել ևս, որ վաճառքներն ընկած են հիմա և շարունակում են ընկած մնալ»։

«Այս երևույթները մեր հասարակությանը պատած բարոյական ճգնաժամի լավագույն ցուցիչներն են»․ Մհեր Հակոբյան
2414:24
«Գյուղապետն ինչ աստիճանի ստրկամիտ լինի, որ համագյուղացու վրա կրակեն, ասի՝ ամեն ինչ հանգիստ է»․ Արեգ Սավգուլյան
4314:12
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
14713:12
«Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք»․ Անժելա Էլիբեգովա
7211:42
«Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը»․ Գագիկ Համբարյան
8410:30
«Ով ոնց կարում, գուլյատ ա անում»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
8910:12
«ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը»․ Աննա Կոստանյան
7710:06
«Նման «արտիստների» Հայաստան բերելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն»․ Սամվել դպիր Գրիգորյան
7309:48