Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Կապանի համայնքապետը ԿԿՀ թիրախում է. «Ժողովուրդ»

Կապանի համայնքապետը ԿԿՀ թիրախում է. «Ժողովուրդ»
176
Այսօր, 09:06

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, ում թեթև ձեռքով Կապանում ևս ՔՊ-ն պարտություն տարավ։
Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումներից պարզել ենք, որ անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել է վարչական իրավախախտում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Հանձնաժողովը պարզել է, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը, իրական շահառուն, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս փոխկապակցված անձը՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։
Ըստ Հանձնաժողովի՝ Կապան համայնքի ղեկավարը, համայնքի կարիքների համար մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելով, իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դրա վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում»:

Մանրամասները՝ թերթի համարում: