Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել»․ Ոսկան Սարգսյան

«Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել»․ Ոսկան Սարգսյան
164
Այսօր, 10:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակել
Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Բնակիչների վկայությամբ՝ դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան