Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Կնոջ թիկունքում քարոզարշավ է անում. «Հրապարակ»

Կնոջ թիկունքում քարոզարշավ է անում. «Հրապարակ»
141
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակներում, որը, այլևս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում: Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց: Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում: Կապանում հաջողվել էր տեղի ՔՊ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել, Քաջարանում հավաքի կադրերից երևում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել, և դեմքերի մի մասն էլ կրկնվում է․ Կապանից, շրջիկ կրկեսի սկզբունքով, տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին: Մասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել: Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին»: