Առաջարկվում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները. «Ժողովուրդ»
![]() 68 Այսօր, 09:22 «Ժողովուրդ»-ը գրում է. «Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am)։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Համաձայն այս նախագծի՝ նախարարությունն առաջարկում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 8. Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները». 2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաև պահանջել հեռացնելու դրանք» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով: Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը։ «Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ հեռացնել հրապարակումը, կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու՝ սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան՝ հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու, կամ հրապարակումը հեռացնելու հայցով»,- ասվում է նախագծում։ |
10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել (տեսանյութ)
11113:42«ԿԲ նախագահը միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
8113:30Հռոմի նոր պապը պատրաստվում է այցելել Թուրքիա, Ուկրաինա, Պերու
13412:57«Դուք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպո՞ւմ»․ Արման Եղոյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
11412:48«Մոսկվայի հայերը բողոքում են, որ հյուպատոսությունում իրենց բոմժի տեղ են դնում». Ոսկան Սարգսյան
11412:36Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17012:12«Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»․ Էդգար Ղազարյան
11412:00Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)
18411:30