Գազայում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 74-ի

Գազայի հատվածում Իսրայելի կողմից հինգշաբթի հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, որոնցից գրեթե 60-ը զոհվել են Խան Յունիս քաղաքի վրա հասցված հարվածների ժամանակ, հաղորդում է «Al-Jazeera»-ն՝ հղում անելով պաղեստինյան առողջապահական մարմինների աղբյուրներին։
«Խան Յունիսի վրա հինգշաբթի առավոտից ի վեր Իսրայելի կողմից հասցված հարվածների արդյունքում զոհվել է 57 մարդ», - հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ բժիշկները հայտնել էին 20-ից ավելի մահվան դեպքի մասին։
Աղբյուրների տվյալներով՝ հինգշաբթի Գազայի հատվածի տարբեր շրջաններում տեղի ունեցած հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 74-ի։
Ավելի վաղ «Al-Jazeera»-ն հայտնել էր, որ ռմբակոծվել են նաև Գազա, Ջաբալիա և Դեյր ալ-Բալահ քաղաքներում գտնվող թիրախները։ Ռաֆահ քաղաքը ենթարկվել է հրետանային ռմբակոծության։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48