«ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել ռազմագերիների՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման շուրջ». Պեսկով

Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների խոշորագույն փոխանակման շուրջ՝ 1000-ը 1000-ի դիմաց: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումներից հետո կողմերը պետք է իրականացնեն այնտեղ համաձայնեցված և ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու կողմից թվարկված քայլերը»,- հայտարարել է Պեսկովը։
«Նախևառաջ, մենք պետք է իրականացնենք ռազմագերիների՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակում և ներկայացնենք այն պայմանների հիմնական ցանկը, որոնք քննարկվել են երեկ, և որոնց մասին խոսել է իմ գործընկեր Մեդինսկին», - հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո Մեդինսկու կողմից մատնանշված համաձայնությունների ցանկում նշվում էր, որ կողմերից յուրաքանչյուրը մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեսնում «հնարավոր ապագա հրադադարը»։

«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
10913:42
Արարատ Միրզայանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
8112:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
7711:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
12811:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
8609:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
7909:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
15003:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
14501:06