«Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ». Ռուբիո

805
Կիրակի, 18 մայիսի, 2025 թ., 00:51
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ԱՄՆ նախագահը ցանկանում է հանդիպել (Պուտինի հետ) հնարավորինս շուտ։ Կարծում եմ՝ ռուսական կողմը նույնպես պատրաստակամություն է հայտնել դա անելու։ Եվ հիմա պարզապես մնում է բոլորին մի տեղ հավաքել, պարզել, թե որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունենալու այս հանդիպումը, և ինչի՞ մասին է լինելու այն», - ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր երկուշաբթի Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Նա մանրամասնել էր, որ նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման և առևտրի հետ կապված հարցեր։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24