«Միջուկային ծրագրի շուրջ վերջնական որոշումը կարող է կայցվել ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցություններին»․ #CNN

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերականգնման վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել կողմերի հաջորդ հանդիպման ժամանակ։
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդակցությունների առաջիկա փուլը, որը կարող է վճռորոշ լինել, տեղի չի ունենա Եվրոպայում, ինչպես նախկինում, այլ Մերձավոր Արևելքում։ Բանակցությունների վայրի այս փոփոխությունը, փորձագետների կարծիքով, կարող է վկայել քննարկումների ավելի մեծ գաղտնիություն և արդյունավետություն ապահովելու կողմերի ցանկության մասին։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել տեխնիկական մանրամասների մեծ մասի շուրջ և այժմ աշխատում են վերջնական քաղաքական ձևակերպումների, այդ թվում՝ պարտավորությունների կատարման երաշխիքների վրա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի, որ առաջիկա շաբաթներին փաստաթուղթը կստորագրվի։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցությունների 5 փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Վերջին անգամ կողմերն Օմանի միջնորդությամբ հանդիպել են մայիսի 23-ին՝ Հռոմում։ Օմանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կողմերը «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց են գրանցել»։

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային թիմի կազմը
3522:24
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին և ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցեր
4122:18
Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
11821:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
7721:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8420:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9219:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
8719:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
12219:06