Մասկը սոցկայքի իր էջում տարածել է Թրամփի գրառումը

939
Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 11:22
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր էջում տարածելով Լոս Անջելեսում կարգուկանոն վերականգնելու մասին Թրամփի գրառումը։
Թրամփը հայտարարել էր, որ հրահանգել է Ազգային գվարդիային՝ «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու համար» և խոստացել է վտարել անօրինական ներգաղթյալներին։
«Կարգը կվերականգնվի, Լոս Անջելեսը կազատագրվի»,- գրել էր Թրամփը։
Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նույնպես ընդգծել էր՝ «Մեզ անհրաժեշտ է վճռական ղեկավարություն։ Նախագահը չի հանդուրժի բռնություն և քաոս»։
Հիշեցնենք՝ Թրամփի և Մասկի հրապարակային վեճից և փոխադարձ մեղադրանքներից հետ ԱՄՆ նախագահը, Սպիտակ տան փոխանցմամբ, հայտնել էր, որ մտադիր չէ զրուցել Մասկի հետ։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18