Քալիֆորնիայի նահանգապետը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

Քալիֆորնիա նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փենթագոնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում ցույցերը ցրելու նպատակով Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման պատճառով։
Հայցում նշվում է, որ Թրամփը բողոքի ցույցերն օգտագործել է Քալիֆորնիայի ինքնիշխանությունը խախտելու համար և Ազգային գվարդիային հրամայել է տեղակայվել՝ հակառակ նահանգապետի որոշմանը։
Թրամփն իր որոշումը ճիշտ է անվանել և լրագրողներին ասել է, որ քաղաքը «հիմնովին կայրվեր»՝ առանց զորքերի տեղակայման։
Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան ներկայացված 22 էջանոց հայցում ներկայացվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։
Նահանգը դատարանին խնդրել է չեղարկել Ազգային գվարդիայի ներկայացուցիչների տեղակայումը և նրանց նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել նահանգապետին։
Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվում են՝ ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ստուգումների պատճառով: ԱՄՆ նախագահը կարգադրել էր Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալները «գրավել են ամերիկյան բնակավայրերը»։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18