Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Իրավապահները Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղիղ էին հասկացել. «Հրապարակ»

Իրավապահները Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղիղ էին հասկացել. «Հրապարակ»
262
Այսօր, 09:00

«Հրապարակ»-ը գրում է. «Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ հաջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց՝ ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, և ինչքան վտանգավոր է ինքը՝ երկրի ղեկավար աթոռին: Նրա անձնական օգտագործման ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն անմիջապես գործի էին անցել և արշավել դեպի Ուլնեցու փողոց՝ հավասարակշռությունը կորցրած անձի կամքը կատարելու: Իսկ նա գրել էր. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ»: ԱԺ-ում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-5 գրառում էր կատարել՝ մեկը մյուսից խայտառակ: Եվ այդ հրահանգը գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը և մյուսներն ուղիղ էին հասկացել: 40-45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից՝ առանց մեղադրանքի, առանց որևէ հիմնավորման՝ ի կատարումն «բռնապետի» կամքի:
ՀԳ. Ուշ գիշերը Սամվել Կարապետյանին բերման ենթարկեցին»:

Մանրամասները՝ թերթի համարում: