Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից որևէ մեկը չի կարող մրցել». Ագնեսա Խամոյան

«Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից որևէ մեկը չի կարող մրցել». Ագնեսա Խամոյան
348
Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ., 13:06

«Ես, էստեղ նստած որևէ մեկը չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ: Նրա բառապաշարի, լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից որևէ մեկը չի կարող մրցել, մենք էդտեղ պարտվում ենք, բայց եթե կարծում եք՝ մենք պարտվում ենք, դուք շահում եք, չարաչար սխալվում եք»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Չեք ամաչո՞ւմ, ամոթ ունե՞ք, թե՞ ոչ, գիտակցո՞ւմ եք՝ ով եք ու ինչ պաշտոն եք զբաղեցնում»,- հավելեց նա՝ խոսքն ուղղելով վարչապետին: