«Մենք կպահանջենք ամբողջական գինը»․ Նեթանյահուն` հիվանդանոցին ուղղված հարվածներից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն կկրի Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հրթիռներ արձակելու և Բեեր Շեբայի հիվանդանոցը հարվածելու համար։
«Այսօր առավոտյան իրանցի ահաբեկիչները հրթիռներ են արձակել Բեեր Շեբայի «Սորոկա» հիվանդանոցի և կենտրոնական Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա։ Մենք Թեհրանի բռնակալներից կպահանջենք ամբողջական գինը», - ասել է Նեթանյահուն X սոցիալական ցանցում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, իր հերթին, հայտարարել է՝ «Վարչապետի հետ մենք հրահանգել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ավելացնել Իրանի ռազմավարական թիրախների և Թեհրանի կառավարական օբյեկտների վրա հարձակումների ինտենսիվությունը»։
Ավելի վաղ Իրանը մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մի քանիսը հարվածել են Թել Ավիվի և նրա արվարձանների բնակելի թաղամասերին։ Հրթիռներից մեկը հարվածել է Բեեր Շեբայի հարավային քաղաքի Սորոկա հիվանդանոցին։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է ավելի քան 30 զոհի մասին։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00