Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Մեր պահանջն իրագործվելու է»․ անհետ կորածների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

«Մեր պահանջն իրագործվելու է»․ անհետ կորածների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան
174
Այսօր, 15:30

Անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր է՝ փակ էին պահում Բաղրամյան պողոտան, հայտնեցին, որ իրենց ակցիան դադարեցնում են և բացում են ճանապարհը։

«ԱԱԾ-ի ներկայացուցիչ Դավիթ Սանամյանը մոտեցավ մեզ, ունեցանք քննարկում։ Փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ համատեղ կոմպրոմիսի։ Մենք ռայժմ կդադարեցնենք մեր ակցիան։ Առաջիկայում մեզ խոստացվել է հանդիպում, մեր պահանջն իրագործվելու է»,- հայտնեց անհետ կորած ծինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը։
Հիշեցնենք՝ նրանք պահանջում էին հայտնել այն պաշտոնյայի անունը, ով ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի փոխարեն զբաղվելու է գերիների և անհետ կորածների հարցերով։

«Մեր պահանջն իրագործվելու է»․ անհետ կորածների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան