«Ճռճռան ու դատարկ ֆրազներին մի՛ խաբվեք»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դժվար է դեմագոգներին, մանիպուլյատորներին ինչ որ բան բացատրել, ուղղակի անիմաստ է, բայց ասում ենք նրանց համար, ովքեր լսում են այդ ճառերն ու գուցե միամտորեն մտածում՝ կարող ա՞ ճիշտ ա ասում... Ասում է՝ բացում եմ խաղաղության խաչմերուկը՝ թող գան, գնան...բայց գալու են ու չեն գնալու, գալու են ու սկսելու են հայերը գնալ երկրից... Ասում է՝ թուրանը մեզ վնաս չի, եկեք «ջուրը» մենք էլ խմենք, նրանք էլ, դեվի մասին ապուշ անեկդոտ ա պատմում...եթե հնարավոր լիներ համատեղ «ջուրը» խմել, Արցախը դրա լավագույն օրինակն էր. 70 տարի համատեղ կխմեին, հետո էլ կփորձեին անկախության պայմաններում խմել, կամ 20 թվից հետո Ադրբեջանը կառաջարկեր այդ «ջուրը» համատեղ խմելու որևէ տարբերակ, այլ ոչ թե կվտարեր մի ամբողջ ժողովուրդ ու դատարկ հողին տեր կկանգներ... Չէին փակի Ներքին Հանդի ջուրն ու գերեզմանոցը, չէին կրակի մեր գյուղերի վրա... Ճռճռան ու դատարկ ֆրազներին մի խաբվեք, զարգացման ու ինտեգրման կեղծ խոստումները լուրջ մի ընդունեք, դա ընդամենը բառերի հեղեղ է, անհոգի ու անհայրենիք մարդու մտավարժանքներ են, վերջին անգամ մարդկանց հիմարացնելու փորձեր...»։

«Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի․ այն էլ ոնց կապ ունի»․ Ոսկան Սարգսյան
8503:06
«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան
8501:06
«Գյումրիում լարված իրավիճակ է»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
11700:06
«Երևան, ծեծկռտուք Օպերայի մոտ»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
173Երեկ, 23:12
«Հայաստանն Ադրբեջանից ներմուծում է արտադրանք, Ադրբեջանը ոչինչ չի գնում»․ Թաթուլ Հակոբյան
73Երեկ, 22:06
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը (տեսանյութ)
82Երեկ, 21:36
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
78Երեկ, 21:06
«Հիմա կարելի է փոփքորն վերցնել ու հետևել արևմտամյոտներին»․ Տիգրան Քոչարյան
81Երեկ, 20:54