Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Արդարության ենք հասնելու»․ Գարեգին Բ

«Արդարության ենք հասնելու»․ Գարեգին Բ
215
Այսօր, 12:24

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բակում հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի Քննչական կոմիտե իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում․ «Այնտեղ կհամախմբվենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգորականների, և երկրի նկատմամբ»,-ասաց Վեհափառ Հայրապետը։
Հիշեցնենք, որ իրավապահները ձերբակալում են ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։

Իրավիճակն այս պահին գերլարված է, քաղաքացիները և հոգևորականները թույլ չեն տալիս, որպեսզի Միքայել Սրբազանին ձերբակալեն։

«Արդարության ենք հասնելու»․ Գարեգին Բ