Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»․ Արման Թաթոյան

«Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»․ Արման Թաթոյան
227
Այսօր, 15:12

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին:
Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:
Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները:
Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը՝ վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին:
Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան