Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

Ուժայինները քաշքշում են հոգևորականներին․ չեն կարողանում ձերբակալել Միքայել Սրբազանին

Ուժայինները քաշքշում են հոգևորականներին․ չեն կարողանում ձերբակալել Միքայել Սրբազանին
131
Այսօր, 12:40

Իրավիճակը Մայր Աթոռի բակում շարունակում գերլարված մնալ։ Ուժայինների և հավաքվածների միջև քաշքշոց ու ծեծկռտուք էր սկսվել, նրանք թույլ չէին տալիս, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ «Ինչի՞ համար եք տանում Սրբազանին, Արցախ է հանձնե՞լ, թե՞ 5000 երեխու գլուխ է կերել», «Էս ո՞ւմ սրբության վրա եք ձեռք բարձրացնում, արա', թողե'ք», «Փաշինյա'ն, աղոթում ենք, որ անառակ որդու պես հետ գաս ու զղջաս իբրև Տրդատ թագավոր»,- ասում են հավաքվածները։
Միքայել արք. Աջապահյանը մեքենայի մոտից Կաթողիկոսի հետ միասին ետ վերադարձավ Վեհարան։ Փակվեցին դեպի Վեհարան տանող դարպասները։
Համացանցում լուրեր են տարածվում, որ ոստիկանական նոր ուժեր են բերվում Էջմիածին