«Անհապաղ վերսկսե՛լ ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը»․ Մակրոնը՝ Փեզեշքիանին

719
Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ., 10:22
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ։ Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։
«Իմ հիմնական ուղերձներն էին՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանումը և ԱԷՄԳ-ի աշխատանքների անհապաղ վերսկսումը Իրանում՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Երկու երկրների նախագահները, մասնավորապես, քննարկել են նաև Իրանի և Իսրայելի միջև հրադադարի պահպանման և միջուկային ծրագիրը քննարկելու համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցերը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը քվեարկել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օգտին։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12