«ԱՄՆ-ն ցանկություն է հայտնել վերսկսել բանակցությունները»․ Իրանի ԱԳ փոխնախարար

Թեհրանը միջնորդների միջոցով տեղեկատվություն է ստացել ԱՄՆ-ի՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու ցանկության մասին, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը միջնորդների միջոցով Իրանին տեղեկացրել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին, սակայն չի պարզաբանել իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում Իրանի վրա հետագա հարձակումների «շատ կարևոր հարցի» վերաբերյալ»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։
Ռավանչիի խոսքով, եթե ԱՄՆ-ն ցանկանում է վերսկսել բանակցություններն Իրանի հետ, ապա պետք է երաշխավորի, որ ապագայում չի հարձակվի Իրանի վրա։ Հնարավոր բանակցությունների համար դեռևս ամսաթվեր չկան, հավելել է Իրանի փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք՝ Իրանը և ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել։ Վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար հունիսի 15-ին, որը չեղարկվել էր՝ Իրան-Իսրայել հակամարտության պատճառով։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
5316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
10815:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
11015:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
7614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
13414:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
7714:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
15312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11309:36