«Սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ-ն դեմ չէ այդ ճանապարհի արտապատվիրակմանը»․ Մնացական Սաֆարյան

Մեր կողմից հրապարակված սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի արտապատվիրակմանը։ Նման տեսակետ է հայտնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում։ Նրա խոսքով այս դեպքում «վերահսկողություն» բառն օգտագործելը տեղին չէ։
Հարցին՝ Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման, Սաֆարյանը պատասխանել է․ «Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո»։
Հարցին՝ Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա, Սաֆարյանը պատասխանել է․ «Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ»:
Հիշեցնենք՝ ըստ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ էր ներկայացրել: Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
96Երեկ, 16:06
«Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն». Նիկոլ Փաշինյան
114Երեկ, 15:54
«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
111Երեկ, 13:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
106Երեկ, 12:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
111Երեկ, 10:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
146Երեկ, 03:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
153Երեկ, 02:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
145Երեկ, 01:06