««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և ընթացքի մեջ է»․ Մետաքսե Հակոբյան

«Ադրբեջանը գնալով մեծացնում է ճնշումները, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և այն ընթացքի մեջ է՝ անկախ այս իշխանությունների հիստերիայից, որ այդպես չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Արդեն մեկնարկը տրված է և Ադրբեջանը հստակ քայլերով գնում է։ Այլ բան է, որ, այո՛, Ադրբեջանը դա ներկայացնում է որպես խաղաղության օրակարգ, հակառակ դեպքում նա վախեցնում է այս իշխանություններին հենց պատերազմով, իսկ պատերազմի դեպքում մենք շատ լավ պատկերացնում ենք, թե այս իշխանությունների օրոք մենք ինչ ելք ենք ունենում։ Եթե Արցախի դեպքում Նիկոլը հայտարարում է, որ կար տարբերակ խաղաղ պայմաններում հանձնել Արցախը, բայց ինքը զոհեց հազարավոր տղաների և դա արեց գիտակցաբար, այս պարագայում ինքն ընտրել է մյուս տարբերակը՝ մաս-մաս կտրտել Հայաստանը և ներկայացնելով որպես խաղաղության օրակարգ՝ հանձնել Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4621:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
6720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
7620:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7919:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7519:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
10119:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
8018:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7618:18