«ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից». Ռուբիո

Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու հստակ ծրագրով, և այս հարցի վերաբերյալ առաջարկները Թրամփին կներկայացվեն հինգշաբթի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Մալազիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին։
Ռուբիոն հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է «որոշ գաղափարներ» այն մասին, թե ինչպիսին կարող է լինել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու «ճանապարհային քարտեզը»։
«Միացյալ Նահանգները հիասթափված է Ուկրաինայի հարցում շոշափելի առաջընթացի բացակայությունից», - ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել բոլոր կողմերի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, չնայած խաղաղության բանակցություններում «առաջընթացի բացակայությանը»։
Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները լսել է Ուկրաինայի վերաբերյալ առաջարկներ, որոնք նախկինում չէին հնչեցվել։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00