«Եթե ՀՀ-ն խոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացումը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ». Ալիև

Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված գործընթացը, ապա նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտում անցկացվող III գլոբալ մեդիա համաժողովին։
«Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում հայկական կողմից որևէ աշխատանք (Զանգեզուրի միջանցքի հետ կապված) չի իրականացվել։ Այս հարցը դիտավորյալ հանվում է օրակարգից։ Այս դեպքում Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն խոչընդոտել այս գործընթացը, կարծում եմ, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչպես դա այսօր է, այլև որոշակի չափով նաև քաղաքական մեկուսացման մեջ»,- նշել է Ալիևը։

«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
3720:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
6619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6919:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
10119:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
7019:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10017:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
9217:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
14316:49