Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Նոր նշանակումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ

Նոր նշանակումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ
103
Երեկ, 13:30

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է․ «Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Վաչագան քահանա Գյուրջյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Կաթողիկոսական գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմում։