Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Այս գործով ոչ մի ապացույց չի ներկայացվել, ոչ մի տուժող չկա». Էդգար Ղազարյան

«Այս գործով ոչ մի ապացույց չի ներկայացվել, ոչ մի տուժող չկա». Էդգար Ղազարյան
252
Երեկ, 15:42

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր կայացել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:

Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը նշել է, որ հանրային մեղադրողը նույն տեսանյութը որպես չորս ապացույց է ներկայացրել: «Դա խոսում է իրենց աշխատելու որակի մասին: Բազմաթիվ հղումներ չէին բացվում առհասարակ․․․

Այս գործում կա ընդամենը մեկ վկա, ոչ մի տուժող չկա, ոչ մի փորձագետի եզրակացություն չկա: Այսինքն՝ ինքը պետք է ապացուցի, որ այդ ասվածը նախ տեղեկություն է, երկրորդը՝ արատավորող տեղեկություն է, որից որևէ մեկը տուժել է»,- ընդգծել է Ղազարյանը:

«Իմ ելույթը բերել և դատարանում ներկայացնում են որպես ապացույց. դա իմ ելույթն է: Ապացույցը պետք է լինի ապացուցելը, որ այդ ելույթը պարունակում է դատավորի հասցեին արատավորող տեղեկություն: Այդպիսի ոչ մի ապացույց հանրային մեղադրողը չի ներկայացրել: Ապացույց գոյություն չունի»,- նշել է Ղազարյանը և հավելել, որ դեռ այս գործում միջնորդություններ ունի դատարանին ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։

«Իմ ելույթը դատարանում ներկայացնում են որպես ապացույց. դա իմ ելույթն է, ոչ մի տուժող չկա». Էդգար Ղազարյան