«Մենք չենք ասում, որ Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով»․ Նիկոլ Փաշինյան
![]() 282 Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 18:12 «Սոցիալական ցանցերում մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով»,- այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պետք է գործի, և մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին․․․ Մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին սկսենք շինարարական աշխատանքները․ սա է պլանը․․․ Բայց ես այս մասին չէի ուզում խոսել, քանի որ այսպիսի պլանները միշտ ժամկետների շեղում են ունենում։ Բայց հայկական կողմն ամեն ինչ կանի, որ ժամանակացույցը հստակ աշխատի»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ հստակ է, թե երկաթուղին որտեղով է անցնելու․ «Այն անցնելու է ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած երկաթուղով։ Ուրիշ տեղով երկաթուղի կառուցելն անիրատեսական է։ Գազամուղը և էլեկտրական գծերն անցնելու են երկաթուղուց էականորեն հյուսիս»։ |

«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB
5313:16
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6912:54
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10912:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
14811:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
12411:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
11510:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21110:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13110:06
