«Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք՝ TRIPP-ի զարգացման հետ կապված»․ Մհեր Գրիգորյան
![]() 283 Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 20:18 «Կոնտակտներ կան, գործընկերոջս հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան: Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք միասին այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ: Բայց նաև առանձին աշխատանքային կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը: Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և անվտանգային հարցերի հանձնաժողովի վերջին նիստից հետո՝ հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո, շփումներ եղե՞լ են կողմերի միջև և ի՞նչ փուլում է գործընթացը։ Գրիգորյանը հավելեց, որ կոնտակտները կոնստրուկտիվ են, և որոշ ժամանակ անց հրապարակելու տեղեկատվություն կլինի առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը։ Անդրադառնալով հարցին՝ փոխկապակցվա՞ծ են օգոստոսի 8-ի դրույթները և սահմանազատման գործընթացը, փոխվարչապետը պատասխանեց. «Գլոբալ իմաստով, ինչ խոսք, օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը երկկողմ շարունակելու, և դա, ըստ էության, քննարկվում է: Բացի դրանից՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և, դիրքից կախված՝ որ հատվածները պիտի սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Երկուսն էլ, այո՛, սահմանազատում են, բայց այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք: Բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը, վստահ եմ, որ կշարունակենք»: |

«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB
5313:16
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6912:54
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10912:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
14811:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
12411:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
11510:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21110:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13110:06
