Սատկել է 141-ամյա կրիան, որը «վերապրել է» 2 համաշխարհային պատերազմները

Ըստ Independent-ի՝ սատկել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգու ամենատարեց բնակչուհին՝ «Տատիկ» անունով հալապագոսյան կրիան։
Տատիկը 141 տարեկան էր։ Նա սատկել է նոյեմբերի 20-ին։ Կյանքի վերջին տարիներին կրիան տառապում էր տարիքային ոսկրային խնդիրներից։ Նրա տառապանքներին վերջ տալու համար մասնագետները որոշել են նրան էվթանազիա անել։
Տատիկը Սան Դիեգո է ժամանել Բրոնքսի կենդանաբանական այգուց 1920-ականների վերջին։ Իր կյանքի ընթացքում տատիկը վերապրել է 20-րդ դարի կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ երկու համաշխարհային պատերազմները և ԱՄՆ-ի 20 նախագահներին։ Կենդանաբանական այգու աշխատակիցները կատակով նրան անվանում էին «թագուհի», իսկ այցելուները նրան հիշում են որպես բարեկամական և հանգիստ արարած, որը ուտում էր հազարի տերևներ և կակտուսի պտուղներ։ Հալապագոսյան կրիաները կարող են ապրել մինչև 100 տարի վայրի բնության մեջ, իսկ գերության մեջ՝ գրեթե կրկնակի։ Դրանցից ամենահայտնին՝ Հարիեթը, մոտ 175 տարի ապրել է Ավստրալիայի կենդանաբանական այգում։

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
33107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
68203.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
70803.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
75002.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
239002.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
62301.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
325420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
136119.10.2026, 11:00