«Եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի». Կարեն Դուրգարյան

«Ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է ու փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ թատրոնը 30 տարի քանդվել է այն մարդկանց պատճառով, որոնց ես համարում եմ խուլիգաններ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը՝ մեկնաբանելով իր օգնականի և համատեղության կարգով հորեղբորորդու՝ Վրեժ Դուրգարյանի գործողությունները Մայր Աթոռում:
Դուրգարյանը շեշտել է, որ իր օգնականի գործողությունները չի համարում խուլիգանություն. «Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերն ընկել էին հատակին և շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետև սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի: Նա փորձել է ուղղորդել մարդկանց, որ հանկարծ ոտքերով չգան գետնին ընկած մարդկանց վրա»:,- զարմիկին արդարացրել է Կարեն Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ին բարձրացել էր Մայր Աթոռում շիրիմի վրա ու ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր Մայր տաճար ներխուժել:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12