«Արդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ»․ Հակոբ Բադալյան
![]() 420 Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ., 15:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ են: Իրանը պարբերաբար բախվում է սոցիալական բողոքի այդ ալիքներին, ինչը ունի բնականաբար միանգամայն օբյեկտիվ հիմքեր, որովհետև պատժամիջոցների ներքո գտնվող երկրի տնտեսական վիճակն իհարկե հեշտ չէ: Միևնույն ժամանակ, անկասկած է նաև, որ Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին այն դերակատարները, որոնց համար Իրանում իրավիճակը «ճոճելը» նպատակ է և ձգտում: Սակայն այդ իմաստով իհարկե տրամաբանական է հնչում Իրանի նախագահի գնահատականը, որ եթե կան այդպիսի խնդիրներ ու հանրային դժգոհություն, ապա պետք է գտնել լուծումները, այլ ոչ թե մեղավոր հռչակել արտաքին ուժերի: Համենայն դեպս, այստեղ կա մեկ բանաձև՝ եթե որևէ կառավարություն որևէ խնդրի պատասխանատվություն բարդում է ինչ որ արտաքին ուժերի վրա, ապա դա բացում է ցանկացած հարցում մանիպուլյացիայի լայն դաշտ: Կառավարման արդյունավետության պատասխանատվությունը մշտապես պետք է լինի կառավարության դաշտում: Եթե հանրությունները թույլ են տալիս իրենց շեղել «հիբրիդային հարձակումների» մասին մոգոնումներով, ապա հայտնվում են մի ծուղակում, որից չկա ելք: Եվ պետությունն է հայտնվում այդպիսի ծուղակում: Ու սա չի վերաբերում միայն Իրանին, այլ, օրինակ, նաև Հայաստանին: Մենք տեսնում ենք, որ կառավարության հասցեին ցանկացած ընդդիմախոսություն որակվում է իբրև «գործակալություն»: Մինչդեռ, արդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ, այլ խնդիրները լուծող կառավարությունը, որն այդ կերպ արտաքին ուժերի համար չեզոքացնում է երկրների ներսում եղած խնդիրները օգտագործելու հնարավորությունները»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ո՞րն է չարյաց փոքրագույնը»․ Թաթուլ Հակոբյան
7013:18
«Ձգտելու եմ խաղաղության ամենուր, որտեղ հնարավոր է»․ Թրամփ (տեսանյութ)
14310:45
«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ)
22309:48
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
14509:06
«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
20403:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
18802:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
20901:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
18700:48
