Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ո՞րն է չարյաց փոքրագույնը»․ Թաթուլ Հակոբյան

«Ո՞րն է չարյաց փոքրագույնը»․ Թաթուլ Հակոբյան
85
Այսօր, 13:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն ուրվագծվում է. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հիմնական ուժերը լինելու են երկուսը.
ա/ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը,
բ/ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը:
Բնականաբար, ընտրություններին կմասնակցեն շատ ավելի ուժեր, բայց, կարծում եմ, գործող իշխանություններին հիմնական մարտահրավերը նետելու է Սամվել Կարապետյանը:
Ուրվագծվում է նաև հիմնական կետերից մեկը, որ միմյանց դեմ օգտագործելու են այս երկու ուժերը:
ա/ Փաշինյանն ու թիմը Սամվել Կարապետյանին ներկայացնում են և շարունակելու են ներկայացնել նախկինների գործընկեր՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ, որոնց հետևում Ռուսաստանն ու Վլադիմիր Պուտիննն են: Իհարկե, Փաշինյանը Պուտինի անունը չի տալու:
բ/ Կարապետյանն ու թիմը Փաշինյանին ու ՔՊ-ին ներկայացնում և ներկայացնելու են որպես Ադրբեջանի և Թուրքիայի համար ցանկալի քաղաքական ուժ, որը կատարում է Ալիևի բոլոր պահանջները, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելը:
Մի կողմ եմ թողնում, թե երկու կողմերից հնչող նման պնդումները որքանով են մոտ իրականությանը:
Չկողմնարոշված ընտրողը կանգնելու է բարդ ընտրության առաջ՝ ընտրե՞լ Պուտինի ու Ռուսաստանի կողմից ցանկալի համարվող ուժին, թե՞ մեզ հաղթած ու ստորացրած Ալիևի պահանջները կատարող իշխանություններին:
Եվ ո՞րն է չարյաց փոքրագույնը:
Ու այս վերնագրի տակ երկրորդական պլան են մղվելու բոլոր մյուս կարևորագույն խնդիրները՝ կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, անհամաչափ զարգացում...»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան