«Երևանը կգործակցի Յերուսաղեմին ու Վաշինգթոնի՞ն, թե՞ կդառնա ուղղակիորեն Բաքվի դաշնակիցը». Արման Մելիքյան
![]() 407 Կիրակի, 11 հունվարի, 2026 թ., 13:10 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում իրավիճակը շարունակում է թեժանալ: Տեղի իշխանությունների ու բողոքի ելած զանգվածի միջև բռնություն գործադրելու դեպքերն ու զոհերի և վիրավորների թիվն աճում է: Բռնության աճին զուգահեռ աճում է նաև այդ երկրի իշխանությունների նկատմամբ արտաքին քաղաքական ճնշումը, որը կարող է մի ինչ-որ պահի վերաճել ուղիղ ռազմական ճնշման: Մեզ համար խնդիրն այն է, թե այդ պահը երբ կարող է վրա հասնել: Նախկինում առիթն ունեցել եմ ասելու, որ թագաժառանգ Ռեզա Փեհլևին ազգը միավորելու իրական հեռանկար չունի, քանի որ, անգամ իրենից անկախ, հանդիսանում է պարսից ազգայնական գծի ժառանգորդը: Դա էլ, ինքնին, ինչ-որ մի պահից սկսած Իրանի ազգային փոքրամասնություններին մղելու է անջատողականության: Այդ միտումն արդեն իսկ նկատելի է Ռեզա թագաժառանգին մերժող հյուսիսային թյուրքաբնակ շրջաններում: Եթե այդ գոտում իշխանությունները ուժ կիրառեն, ապա հենց դա էլ կարող է հիմք դառնալ Իրանին ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հասցվելիք հարվածների համար: Ադրբեջանի, այս կամ այն կերպ, ներքաշումն Իրանի ներքին հակամարտության մեջ նաև դրանով կանխորոշված կլինի: Արդյոք Երևանը կգործակցի Յերուսաղեմին ու Վաշինգթոնին, թե՞ կդառնա ուղղակիորեն Բաքվի դաշնակիցը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Տղերքը չկան, զոհվեցին... ու հիմա հայտարարում ես՝ Ղարաբաղը Ադրբեջանինն ա». Սուրեն Ներսիսյան
8413:54
«ԲԴԽ նախագահի՝ վարչապետի հրահանգով գործից ազատվելը, որքանո՞վ էր տեղավորվում սահմանադրականության մեջ». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
7713:42
«Ինչո՞ւ եք Արցախ ասում... Ղարաբաղն Ադրբեջանինն է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
213:18
«Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը». Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ)
8913:12
«Անհանգստացած չենք, տժժում ենք». Ալեն Սիմոնյան
9413:06
«Խի իմ երեխաները երեխաներ չե՞ն». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
26712:12
«Ես Պուտինին չեմ զանգում... էս ի՞նչ ժանր ա». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9212:00
«Քոչարյանի ասածը խայտառակություն է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2211:58
