«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում և դրա միակ արդարացումը նախարարի կողմից «ցածր դիմելիություն» կոչվածն է...
Մի փոքր մանրամասնեմ, թե ինչ պարտականություններ ունեն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կաբինետները և այնտեղ աշխատող մասնագետները՝
1. Վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում և բուժում
2. Վարակների վերահսկում և կանխարգելում
3. Կոնտակտային անձանց վերահսկում
4. Իմունոպրոֆիլակտիկա (սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին)
5. Քրոնիկ ինֆեկցիաների կառավարում (օրինակ՝ Հեպատիտ B,C, HIV և այլն)
6. Համաճարակաբանական հսկողություն
7. Կրթական և խորհրդատվական դեր
Այս ամենը արվում է բնակչության առողջությունը պահպանելու և հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար և ինչպես տեսնում եք, բացի «պացիենտ ընդունելուց» և «այցերի քանակ ապահովելուց», ինֆեկցիոնիստները ունեն մի շարք կարևոր գործառույթներ... Սակայն առողջապահության նախարարը կարծում է, որ այս գործառույթները կարող է պատվիրակել մեր այլ կոլեգաներին, ովքեր չունեն նեղ մասնագիտացված կրթություն և շատ մասնագիտական նրբություններ կան, որոնց չեն տիրապետում: Ցավալի գործընթաց է, որը կարելի է կասեցնել միայն բուժաշխատողների չվախենալու և համախմբվելու պարագայում, իսկ բուժաշխատողները դեռ հույսեր են փայփայում, որ ինչ-որ բան կփոխվի...
Իրոք՝ ի՞նչն է խանգարում իրավաբանին ինֆեկցիոնիստի աշխատանքը հանձնարարել օրթոպեդին, ստոմատոլոգին կամ ընտանեկան բժշկին...
Նման տրամաբանությամբ հրշեջներին պետք է վարձատրեն հանգցրած հրդեհների, իսկ ոստիկաններին՝ բացահայտած հանցագործությունների քանակի (չափազանց ցածր ցուցանիշ է) հիման վրա»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24