Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ես Պուտինին չեմ զանգում... էս ի՞նչ ժանր ա». Ալեն Սիմոնյան

«Ես Պուտինին չեմ զանգում... էս ի՞նչ ժանր ա». Ալեն Սիմոնյան
85
Այսօր, 12:00

«Դուք եք երաշխավոր առաջ քաշում ու Թրամփի հետ կապված կասկածներ հայտնում: Աշխարհում միանշանակ ոչինչ չկա ու եթե Թրամփի քաղաքկան միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ՝ մենք ունեինք ավելի հստակ բան, բայց երբ ժամանակն եկավ, էդ դաշնակիցն ասաց՝ դեռ պարզ չի՝ ՀՀ-ն որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Ալեն Սիմոնյանը: Լրագրողի դիտարկմանը՝ երեկ որ զանգել եք Պուտինին, ասե՞լ եք այդ մասին, ԱԺ նախագահը բարձր ձայնով արձագանքեց. «Ե՞ս եմ զանգել...էս ի՞նչ ժանր ա: Ես Պուտինին չեմ զանգում»: Դիտարկմանը՝ ձեր թիմի անդամն է զանգել, ասաց. «Դա ձեզ չի վերաբերվում. կպատասխանի ՀՀ վարչապետը, երբ պատեհ կգտնի»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը